Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը

Դեկտեմբերի 16-ին, ժամը 19:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշտարակի խճուղու թիվ 20 հասցեի մոտակայքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։04-ին, մարվել՝ 20։10-ին։ Այրվել են «GAZ-53» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը: