Աբովյանում «Nissan Teana» է այրվել (լուսանկարներ)

Աբովյանում «Nissan Teana» է այրվել (լուսանկարներ)

MediaHub-ի աղբյուրի հաղորդմամբ՝ արտակարգ դեպք է տեղի ունեցել Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում․ հրդեհ է բռնկվել փողոցում տեղակայված «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայում։

Ավելի ուշ պարզվել է, որ այրվում է շարժիչի հատվածը։ Կանչով դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ ՄՓԾ փրկարարներն ու մեկուսացրել հրդեհը։

Հրդեհն ամբողջությամբ մարված է ժամը 16։53-ի սահմաններում ու պարզվել, որ շարժիչի հատվածն ամբողջությամբ այրվել է։

Մանրամասն՝ լուսանկարներում