Խաչանովը դուրս է եկել Համբուրգի ATP-500 մրցաշարի 1/8 եզրափակիչ

Խաչանովը դուրս է եկել Համբուրգի ATP-500 մրցաշարի 1/8 եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող ազգությամբ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթահարել է Համբուրգի մրցաշարի առաջին շրջանի արգելքը:
ATP-500 մրցաշարի տղամարդկանց մենախաղի մեկնարկում Կարեն Խաչանովի մրցակիցը աշխարհի 122-րդ ռակետ Յան-Լենարդ Շտրուֆն էր: 2 ժամ 15 րոպե տևած մրցախաղում նա առավելության է հասել 3:6, 6:3, 7:6 հաշվով:
Այսօր 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի իտալացի Ֆաբիո Ֆոնյինիի հետ:

Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 30-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում, Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Խաչանովի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում: