3-ամյա տղան հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում՝ լողավազանում լողալուց հետո

Սանկտ Պետերբուրգում երեք տարեկան տղան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ լողավազանում լողալուց հետո. այս մասին գրում է Ren գործակալությունը։
Առկա տեղեկությունների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել հունիսի 19-ին «Սկանդինավիա» հյուրանոցում։ Երեխան պատահաբար հայտնվել է լողավազանում։ Աշխատակիցները կարողացել են նրան արագ դուրս բերել ջրից, որից հետո հանձնել են բժիշկներին։
Տուժածը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է և այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Դեպքի առիթով Քննչական կոմիտեում որոշում է կայացվել քրեական գործ հարուցել։