Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրելու ստորագրահավաք է նախաձեռնվել

Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրելու ստորագրահավաք է նախաձեռնվել

Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրելու ստորագրահավաք է նախաձեռնվել։ Նախաձեռնության հեղինակը Երևանի ավագանու նախկին անդամ, «Մանկապարտեզը և երեխաները» խմբի համակարգող, մանկավարժ Աննա Ջավախյանն է։

Նա իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ մանկապարտեզներում երեխաների ֆիզիկական կամ հոգեբանական բռնության դեմ միակ ելքը համայնքային բոլոր մանկապարտեզներում տեսախցիկների տեղադրումն է։

«Մանկապարտեզներում երեխաների ֆիզիկական կամ հոգեբանական բռնության մասին պարբերաբար կարդում ենք, ախ-վախ անում, մի քանի օրից մոռանում, էլի անցնում մեր գործերին, մինչև մեկը էլի համարձակություն կունենա, կբարձրաձայնի։ Շատերն էլ համարձակություն չեն ունենա, չեն բարձրաձայնի… Ես հոգնել եմ էս փակ շղթայից և ելքի ուղիներ եմ փնտրում։ Ինձ համար ելքը համայնքային բոլոր մանկապարտեզներում տեսախցիկների տեղադրումն է։ Էս պահին էլ կան պետական մանկապարտեզներ թե Երևանում, թե մարզերում, որոնք ունեն տեսախցիկներ։ Ուզում եմ հասնել նրան, որ տեսախցիկները լինեն բոլոր մանկապարտեզներում»,-գրել է նա։