Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ում ճանաչվելու է միայն երկու սեռ

Այժմ ԱՄՆ-ում պաշտոնապես ճանաչված է միայն երկու սեռ՝ արական և իգական: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է CNN-ը։
«Ամերիկյան կառավարության պաշտոնական քաղաքականությունն է, որ կա միայն երկու սեռ՝ արական և իգական», - ասել է Թրամփը իր երդմնակալության ուղերձում։
Միջոցառման հյուրերը ամերիկացի առաջնորդի խոսքերին արձագանքել են ծափահարություններով։