Brent նավթի մեկ բարելի գինը հասել է 122 դոլարի

Brent նավթի գինը բարձրացել է՝ գերազանցելով 122 դոլարը մարտի 24-ից ի վեր առաջին անգամ. այդ մասին են վկայում բորսային տվյալները:
Մոսկվայի ժամանակով 03.10-ին Brent նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,54%-ով՝ հասնելով 122,33 դոլարի: WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը 0,45%-ի աճ է գրանցել՝ հասնելով 117,71 դոլարի: