ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է Արցախում ադրբեջանական շարասյան մասնակցությամբ վթարին

ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է Արցախում ադրբեջանական շարասյան մասնակցությամբ վթարին

Հանցագործության այս ակտը (վթարի վայրը լքելը) պետք է պատշաճ կերպով և հրապարակայնորեն հետաքննվի Ադրբեջանի կողմից։ Արցախի կարգավիճակը քննարկելիս՝ մարդու իրավունքների ոտնահարման նման դեպքերը պետք է լինեն լուծման հիմքը։ Այս պատահարից տուժածներն արդարություն են ակնկալում»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը: 

Հիշեցնենք, Արցախի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Դրմբոն-Մարտակերտ ճանապարհահատվածում մայիսի 5-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ԱՀ ադրբեջանական շարասյան մաս կազմող քարշակող բեռնատարի կողմից վթարի է ենթարկվել ճանապարհի հանդիպակաց գոտով երթևեկող արցախցու ավտոմեքենան, որն ընկել էր ճանապարհի աջակողմյան ձորակը: Դեպքից անմիջապես հետո դեպքի վայր են ներկայացել ոստիկանության ծառայողները: Վարորդի և երկու ուղևորների առողջությանը լուրջ վնաս չի պատճառվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: 

Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում դեպքի հանգամանքները, վթարի ու բախման առաջացման պատճառները, այն կանխելու հնարավորությունը, բախումը դիտավորության կամ անզգուշության հետևանք լինելը պարզելու ուղղությամբ: