Ակցիայի ավելի քան 70 մասնակից այս պահին ոստիկանությունում է․ որոշ փողոցներ շարունակում են փակ մնալ

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր վաղ առավոտից Երևանի մի շարք փողոցներ կաթվածահար են։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացնում և ճանապարհներ փակում։ Ոստիկանության մեծաթիվ ուժեր ակցիայի մասնակիցների մի մասին բերման են ենթարկել ոստիկանություն։
MediaHub.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ ժամը 10-ի դրությամբ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդ․ նախատեսված արարքի համար ոստիկանություն է բերվել ակցիայի 70 մասնակից։
Նշենք, որ այս պահին էլ որոշ փողոցներ շարունակում են փակ մնալ։