Հայտնի են Գերմանիայի Բունդեսթագի ընտրությունների պաշտոնական արդյունքները

Հայտնի են Գերմանիայի Բունդեսթագի ընտրությունների պաշտոնական արդյունքները

Նախնական պաշտոնական տվյալներով՝ Ֆրիդրիխ Մերցի գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը, ինչպես և սպասվում էր, հաղթել է Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններում։ Երկրորդ տեղում է աջ պոպուլիստական ​​«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը՝ հասնելով իր պատմության լավագույն արդյունքին։ Օլաֆ Շոլցի ձախ կենտրոնամետ Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը (SPD) զբաղեցրել է երրորդ տեղը՝ երբևէ գրանցած վատագույն արդյունքը:

Գերմանիայի Դաշնային ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ աջ կենտրոնամետ ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը (Քրիստոնեա-դեմոկրատական ​​միություն և Քրիստոնեա-սոցիալական միություն)՝ Ֆրիդրիխ Մերցի գլխավորությամբ, հավաքել է ձայների 28,6%-ը։

Մինչ այս, սոցիոլոգները կանխատեսում էին ՔԴՄ/ՔՍՄ-ի վստահ հաղթանակը, իսկ հետո exit poll-ը հաստատեց դա, իսկ Մերցը հայտարարեց իր դաշինքի հաղթանակի մասին կիրակի երեկոյան:

«Այս գիշեր կնշենք, իսկ վաղվանից կսկսենք աշխատել»,- ասել է Մերցը Բեռլինում իր ընկերներին։

Կանաչների օգտին քվեարկել է 11,6 տոկոսը, Ձախ կուսակցությանը՝ 8,8 տոկոսը։

Ձախ ազգայնական «Սահրա Վագենկնեխտ» միությունը և աջ-ազատական ​​«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, ըստ նախնական տվյալների, չեն հաղթահարել 5 տոկոսի արգելքը։

Ընտրողների մասնակցությունը կազմել է 84%՝ ամենաբարձրը 1990 թվականից ի վեր։