Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Պուտինին, Միշուստինին և Ղարիբաշվիլիին
Երկարատև մեր խոսակցությունը Ռուսաստանի մեր գործընկերների հետ բերել է կոնկրետ արդյունքի՝ Լարսի թողունակությունն ավելացել է: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ հունիսի 15-ին շահագործման են հանձնվել 15 նոր ուղիները, ինչի արդյունքում, այս պահի դրությամբ, գործում են 39 ուղիներ, որոնցից 12-ը՝ բեռնատարների համար (6 մուտք և 6 ելք), 24-ը՝ թեթև մարդատար տրանսպորտի համար (12 մուտք և 12 ելք), 2-ը՝ ուղևորատար ավտոբուսների համար և 1 ուղի՝ գերծավալային բեռների համար։
Նոր ուղիների գործարկման արդյունքում անցակետի թողունակությունն արդեն իսկ աճել է 30%-ով և օրական միջինում արդեն ձևակերպում է ստանում մոտ 1300 բեռնատար, ինչը բերել է անցակետի 2 կողմերում հերթերի վերացմանը։
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, վարչապետ Միխայիլ Միշուստինին, ինչպես նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին:
Մանրամասները՝ տեսանյութում: