Պետբյուջեի հաշվին բոլոր անպտուղ զույգերը կարող են արհեստական բեղմնավորմամբ երեխա ունենալ․ նախարար

Հայաստանում ժողովրդագրական իրավիճակը բարելավելուն միտված հերթական քայլն ենք անելու։ Այդ մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ նախորդ տարի անպտղության դեմ պայքարի համար իրականացված ծրագրի շրջանակում 251 երեխա է ծնվել, և այժմ ծրագրին նոր թափ է հաղորդվում։

«Անկախ բնակության վայրից ու սոցիալական պայմաններից, ծրագիրը կգործի բոլորի համար։ Դիմումներ ունենք բավականին շատ, և անպտղության հաղթահարման համար մենք իրականացնելու ենք լայնածավալ աշխատանքներ»,- նկատեց Ավանեսյանը։

Նա տեղեկացրեց, որ առաջնային անպտղության մակարդակի նվազում ունենք, բայց, ինչպես եվրոպական շատ երկրներում, Հայաստանում երկրորդական անպտղության մակարդակի աճ կա։

«Որոշել ենք սահմանամերձ գյուղերում ապրող զույգերին, որոնք ունեն մեկ երեխա, հնարավորություն տալ՝ դառնալու այս ծրագրի շահառու»,- ասաց նախարարը: 

Մանրամասները՝ տեսանյութում: