«Կոչ եմ անում բոլորին, սկսած Արցախի նախագահից, գալ ՔԿ-ի դիմաց»․ Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել է, որ իր դեմ սկսել է արշավ, ինչպես նաև մամուլում իր մասին նյութեր են տարածվել, որոնք, ըստ իրեն՝ իր հետ որևէ աղերս չունեն։
Նա ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել, որում ասում է, որ իր նկատմամբ արշավը սկսվել է այն բանից հետո, երբ ինքը սկսել է պաշտպանել Տիգրան Ուլուբաբյանի շահերը։ Նա համոզմունք է հայտնում, որ տեղի ունեցողը կապված է նաև այն փաստի հետ, որ ինքն արցախցի է։
Ռոման Երիցյանը կոչ արեց արցախցիներին և Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին, մարտի 23-ին, ժամը 14։00-ին բողոքի ակցիա իրականացնել Քննչական կոմիտեի դիմաց։