Առանց Ռուսաստանի աշխարհում ոչ մի խնդիր չի կարող լուծվել․ Ղազախստանի նախագահ

Ռուսաստանը Ղազախստանի կարևորագույն գործընկերն ու դաշնակիցն է, ինչպես նաև մի երկիր, առանց որի աշխարհում ոչ մի խնդիր չի կարող լուծվել։ Այս մասին Egemen Qazaqstan-ին տված հարցազրույցում ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
«Ռուսաստանը Ղազախստանի գլխավոր գործընկերն ու դաշնակիցն է։ Վերջին 30 տարիների ընթացքում ամրապնդվել են միջպետական հարաբերությունների հիմքերը։ Երկու երկրների միջև ստորագրվել է ավելի քան 300 պայմանագիր և համաձայնագիր»,- ասել է ասիական երկրի նախագահը։
Ըստ նրա՝ գաղտնիք չէ, որ ամբողջ աշխարհը հաշվի է առնում Ռուսաստանի դիրքորոշումը, և որ աշխարհում ոչ մի խնդիր չի կարող լուծվել առանց այս պետության մասնակցության։ «Սա լուսնից պարզ է»,- ընդգծել է պետության ղեկավարը։