ԱԺ-ն կհայտարարի լիազորություններս դադարեցված լինելու մասին․ Գուրգեն Ներսիսյան

ԱԺ-ն կհայտարարի լիազորություններս դադարեցված լինելու մասին․ Գուրգեն Ներսիսյան

Քիչ հետո կտամ երկրորդ հրաժարականը և Ազգային ժողովը կհայտարարի լիազորություններս դադարեցված լինելու մասին։ Այս մասին MediaHub-ին փոխանցեց ԱՀ Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը։

Հիշեցնենք, փետրվարի 23-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պետնախարարի պաշտոնից ազատեց Ռուբեն Վարդանյանին: Ավելի վաղ Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը MediaHub-ին փոխանցել էր, որ ներկայացրել էր հրաժարականի առաջին դիմումը, ըստ էության, ընդունելով  նախագահի՝ պետնախարարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը:

Արայիկ Հարությունյանը նշել էր, որ պետական նախարարի պարտականությունները առաջարկել է ստանձնել գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին՝ հաշվի առնելով նրա մասնագիտական ու մարդկային որակները, աշխատանքում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմը, արդարամտությունը, սկզբունքայնությունն ու պետականամետությունը։

Հավելենք, որ Ներսիսյանը վաղվանից կզբաղեցնի Պետական նախարարի պաշտոնը:

 

Լիաննա Թորոսյան