Կալիֆոռնիան կարող է դուրս գալ Ամերիկայի Միացյալ Նահանգների կազմից 

Կալիֆոռնիան կարող է դուրս գալ Ամերիկայի Միացյալ Նահանգների կազմից 

Կալիֆոռնիան սկսել է Ամերիկայի Միացյալ Նահանգների կազմից դուրս գալու ստորագրահավաք։ Այս մասին գրել է «The New York Post»-ը։

Calexit նախաձեռնությունը, որը թույլ կտա Կալիֆոռնիային անջատվել Միացյալ Նահանգներից, օրինական կերպով ստորագրություններ հավաքելու իրավունք է ստացել։

Ընդունվելու դեպքում այս միջոցը քվեարկության կդրվի 2028-ին։

«Արդյո՞ք Կալիֆոռնիան պետք է անջատվի Միացյալ Նահանգներից և դառնա ազատ և անկախ երկիր»,- գրել է NYP-ն նախաձեռնության մասին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մոտ ապագայում երկրի տարածքը կարող է «շատ զգալիորեն աճել»։