Վրաստանի գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արտակարգ հայտարարությամբ հանդես կգա այսօր ժամը 21:00-ին

Վրաստանի գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արտակարգ հայտարարությամբ հանդես կգա այսօր ժամը 21:00-ին

Նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ Վրաստանի գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արտակարգ հայտարարությամբ հանդես կգա այսօր ժամը 21:00-ին:

Սպասվում է, որ նա մեկնաբանելու է խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Ընտրություններից առաջ Զուրաբիշվիլին բացահայտորեն աջակցում էր ընդդիմությանը, նրա նախաձեռնությամբ էր, որ հիմնական ընդդիմադիր ուժերը ստորագրեցին Գործողությունների եվրոպական խարտիան։

Ընտրություններից հետո նրանք բոլորը հայտարարեցին, որ քվեարկությունը կեղծված է, և իրենք չեն ճանաչում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքները։

ԿԸՀ-ի տվյալներով՝ «Վրացական երազանքը» 2012 թվականից ի վեր չորրորդ անգամ հաղթել է խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով ձայների 54 տոկոսը։

Առավել մանրամասն՝ այստեղ