Խորեն Գրիգորյանն ազատվել է Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի պաշտոնից

Խորեն Գրիգորյանն ազատվել է Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի պաշտոնից

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Այս մասին MediaHub-ին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

Հայկ Կոստանյանն ասաց, որ չգիտի՝ արդյո՞ք այլ ավելի բարձր պաշտոնի կնշանակվի Գրիգորյանը, թե ոչ։

Խորեն Գրիգորյանն այս պաշտոնին նշանակվել էր 2022 թվականի մայիսին։ Մինչ այդ նա զբաղեցրել էր «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի փոխտնօրենի պաշտոնը։

Հիշեցնենք, նոյեմբերի 3-ին նմանատիպ լուրեր շրջանառվեցին, սակայն MediaHub-ի հետ զրույցում Կոստանյանը հերքել էր դրանց իսկությունը: Այն ժամանակ Գրիգորյանի ազատումը, որը շուրջ երկու ամիս անց տեղի ունեցավ, ներկայացվել էր որպես կոռուպցիոն բացահայտումների հետևանք:

Լիաննա Թորոսյան