Թրամփն առաջ է Հարրիսից մեծ առավելությամբ․ զույգի վրա արդեն 2,6 միլիարդ դոլարի խաղադրույք է արվել

Թրամփն առաջ է Հարրիսից մեծ առավելությամբ․ զույգի վրա արդեն 2,6 միլիարդ դոլարի խաղադրույք է արվել

 66,3% ընդդեմ 33,8%-ի. Թրամփն առաջ է Հարրիսից մեծ առավելությամբ 

«Polymarket»-ում բուքմեյքերների կանխատեսումների Միացյալ Նահանգների նախագահի Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը 66,3% հաղթելու հնարավորություն ունի։

Հոկտեմբերի սկզբին երկու թեկնածուներն էլ մոտավորապես նույն գործակիցներն էին ունեցել։ Անհավասարակշռությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ չորս առեղծվածային հաշիվներ պարբերաբար հաճախակի խաղադրույքներ են կատարել Թրամփի հաղթանակի վրա՝ դրա վրա ծախսելով 30 միլիոն դոլար, գրել է «The Wall Street Journal»-ը։

Ընդհանուր առմամբ, միայն Polymarket-ում Թրամփ/Հարրիս զույգի վրա արդեն խաղադրույք է կատարվել 2,6 միլիարդ դոլար:

«Reuters»-ը գրել է, որ ըստ վերջին հարցումների՝ Հարրիսի և Թրամփի միջև տարբերությունը կազմում է 1%՝ համապատասխանաբար 44% և 43%։