Մոսկվայում մետրոն դադարեցրել է երթևեկությունը․ հայտնի է պատճառը

Մոսկվայում մետրոն դադարեցրել է երթևեկությունը․ հայտնի է պատճառը

Մոսկվայի մետրոյի Զամոսկվորեցկայա երթուղին դադարեցրել է երթևեկությունը․ այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին։

Մոսկվայի մետրոպոլիտենի Զամոսկվորեցկայի Խովրինո կայարանի երթևեկությունը ժամեր է, ինչ դադարեցված է։ Պատճառը՝ ճանապարհին պառկած տղամարդն է․ հաղորդում է Մոսկվայի տրանսպորտի դեպարտամենտի տելեգրամյան ալիքը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ավելի վաղ Մոսկվայի մետրոպոլիտենի Զամոսկվորեցկայա գծի հյուսիսային հատվածում ժամանակավորապես ավելացվել են գնացքների երթեւեկության ընդմիջումները։