Հնդկաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով 11 մարդ է զոհվել

Հնդկաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով 11 մարդ է զոհվել

Հնդկաստանի Ռաջաստան նահանգում բեռնատարի և մարդատար ավտոբուսի բախման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել, ևս 15-ը՝ վիրավորվել. հայտնել է տեղի ոստիկանությունը։

Միջադեպը տեղի է ունեցել ժամը 04:30-ի սահմաններում Բհարատպուր քաղաքի մայրուղու վրա։ Գուջարաթից Ուտար Պրադեշ մեկնող ավտոբուսը անսարքության պատճառով կանգ է առել էստակադայի վրա։ Որոշ ուղևորներ դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատված և հավաքվել ավտոբուսի մոտ, երբ բեռնատարը մեծ արագությամբ բախվել է դրան։

«Հինգ տղամարդ և վեց կին մահացել են տեղում»,- ոստիկանության ներկայացուցչի խոսքերն է մեջբերում PTI-ն։

Վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է յուրաքանչյուր մահացածի հարազատին մոտ 2,4 հազար դոլարի չափով փոխհատուցում վճարելու մասին, իսկ տուժածներին՝ 600 դոլար։