Սրբուհի Գալյանը նշանակվել է Արդարադատության նախարար

Սրբուհի Գալյանը նշանակվել է Արդարադատության նախարար

Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Սրբուհի Գալյանը նշանակվել է Արդարադատության նախարար: Հայտնել է ՀՀ արդարադատության նախարարությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշել է նախարարի պաշտոնում առաջադրել Գալյանի թեկնածությունը։

2020 թվականի սեպտեմբերի 1-ին Սրբուհի Գալյանը նշանակվել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ Դատախազությունում նա համակարգել է ապօրինի ծագման գույքի բռնագանձման ոլորտը։