«Նոան» երիտասարդացնում է կազմը

«Նոան» երիտասարդացնում է կազմը

Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի մասնակից «Նոան» պայմանագիր է կնքել Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ, հարձակողական ոճի կիսապաշտպան Կարեն Նալբանդյանի և կենտրոնական պաշտպան Նորայր Նիկողոսյանի հետ: Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը: Նրանք նախորդ մրցաշրջանում հանդես էին եկել «Նորավանքի» կազմում, որի հետ դարձել էին Հայաստանի գավաթակիր։ 

«Նոային» է միացել նաև 25-ամյա հենակետային կիսապաշտպան Վահագն Հայրապետյանը, որը նախկինում հանդես է եկել «Փյունիկ» և «Ալաշկերտ» ակումբներում:

Ըստ նախնական ծրագրի «Նոան» մարզումները պետք է վերսկսեր հունիսի 20-ին, սակայն ակումբի ֆեյսբուքյան էջում առայժմ տեղեկություն չկա այդ մասին: