Ինչու Արցախում ID քարտեր չեն տրամադրում

Արցախից MediaHub-ին ահազանգում են, որ դադարեցվել է քաղաքացիներին ID քարտերի տրամադրումը:
«Ոչ մի խնդիր չկա, ուղղակի ծրագիրն է խափանվել»,- MediaHub-ին հայտնեցին Արցախի ՆԳՆ-ից:
Մեր զրուցակիցն ասաց, որ մի քանի օր է, ինչ ծրագիրը խափանվել է , մասնագետներն աշխատում են.
«Ուրիշ խնդիր չկա, ծրագրային է»,- հավաստիացրեցին մեզ:
Այդուհանդերձ, հաշվի առնելով վերջին զարգացումներն Արցախի շուրջ ու Ադրբեջանից շարունակ հնչող սպառնալիքներն ու ինտեգրման մասին հայտարարությունները, արցախցիների շրջանում լուրջ անհանգստություն է առաջ քաշել այս խնդիրը: