Գողության դեպք, իրանցի տղամարդը հայտնել է, որ «Փարիզ» հյուրանոցում իր ճամպրուկից գումար են հափշտակել․ Shamshyan

Գողության դեպք, իրանցի տղամարդը հայտնել է, որ «Փարիզ» հյուրանոցում իր ճամպրուկից գումար են հափշտակել․ Shamshyan

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 23-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ամիրյան փողոցի «Փարիզ» հյուրանոցում գողության դեպք է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 43-ամյա Մոհամմադսադեղ Մոհամմադռեզայի Քեշավարզը հայտնել է, որ մարտի 22-ին ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում «Փարիզ» հյուրանոցի թիվ 806 սենյակում գտնվող իր ճամպրուկից գաղտնի հափշտակել են գումար, ինչի մեջ ինքը կասկածում է հավաքարարին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել, որ հավաքարարը հանդիսանում է Երևանի բնակիչ 64-ամյա Փ-ը Հ․-ն, ով նշված հյուրանոցից անձնական ունեցվածքի գողություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: