Ծխախոտ չտալու պատճառով կծել է տղամարդու շուրթը (լուսանկար)

Ծխախոտ չտալու պատճառով կծել է տղամարդու շուրթը (լուսանկար)

Ղրիմի Յալթա քաղաքում անօթևան տղամարդը կծել է տղամարդու շուրթերի կեսը ծխախոտ չտալու պատճառով։ Գրել է Mash տելեգրամյան ալիքը։

Գենադին նստած է եղել կայարանի նստարանին և գիրք կարդալիս է եղել։ Վանյան մոտեցել է նրան և ծխախոտ ուզել։ Գենան պատասխանել է, որ չի ծխում, ուստի իր հետ ծխախոտ չունի: Անօթևանը նախ հրել է տղամարդուն, իսկ հետո կծել է նրա շրթունքի մի մասը։ Հետո փախել է։

Տուժածն ինքը շտապ օգնություն է կանչել, հիվանդանոց է տեղափոխվել։ Անօթևանին դեռ չեն ձերբակալել։