17 ուկրաինացի զինվորականներ հանձնվել են Դոնեցկում

17 ուկրաինացի զինծառայող ինքնակամ հանձնվել է ռուսական կողմին այն բանից հետո, երբ Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը նրանցից պահանջել է հենակետ պահել առանց զինամթերքի, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։
Զինվորականներին, ըստ գործակալության, թույլ չեն տվել նահանջել, երբ սպառել են զինամթերքը։ Նաև վիրավորներին չեն տարհանել։ Հենակետը, որը ուկրաինացի զինվորականներին հրահանգվել է պահել, գտնվում է Դոնեցկի մոտ։