Կհանդիպե՞ն Փաշինյանն ու Ալիևը ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջին անգամ կհանդիպեն Լեռնային Ղարաբաղում աշնանային իրադարձություններից հետո՝ դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում. գրում է Ria.ru-ն:
Երեւանն ու Բաքուն դեռ չեն հայտարարել միջոցառման շրջանակում քաղաքական գործիչների երկկողմ հանդիպում անցկացնելու պլանների մասին:
ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի վարչապետը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ։
Վերջին անգամ Փաշինյանը և Ալիևը հանդիպել են հուլիսի 15-ին Բրյուսելում, սա նրանց հինգերորդ հանդիպումն էր 2023 թվականին։