ՌԴ-ից հաստատում են․ Միրզոյանը կմեկնի Մոսկվա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հաստատել է MediaHub-ի տեղեկությունն առ այն, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն առաջիկայում մեկնելու է Մոսկվա։
Ինչպես ավելի վաղ MediaHub-ը գրել էր՝ ռուսական կողմը ծրագրում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ եռակողմ հանդիպում: Նախատեսվում է, որ այն տեղի կունենա մինչև մարտի վերջ Մոսկվայում:
Ավելի վաղ այսօր Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Արարատ Միրզոյանը առաջիկայում կմեկնի Մոսկվա՝ ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին հարցը քննարկելու: