Եկեք իրար խաբելու ռեժիմի մեջ չմտնենք, պետք չէ Կառավարության հետ հարաբերությունները փչացնել․ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ օնլայն խաղատների գովազդներին՝ նշելով, որ քաղաքում նկատում է տարբեր թաքնված գովազդներ։

«Թաքնված գովազդներ կան ամեն տեղ, ու պետք չէ, որ դա վարչապետը կամ փոխվարչապետերը նկատեն ու ահազանգեն։ Մի բան արեք, եթե պետք է օրենսդրական փոփոխություն մտցրեք, որ այդ թաքնված գովազդները չլինեն»,- նշեց Փաշինյանը։

Նա կոչ արեց նաև տնտեսվարողներին, որպեսզի նրանք զերծ մնան օնլայն խաղատների թաքնված գովազդով զբաղվելուց։ Փաշինյանը տնտեսվարողներին հորդորեց․

«Եկեք իրար խաբելու ռեժիմի մեջ չմտնենք, պետք չէ Կառավարության հետ հարաբերությունները փչացնել»։