Ուժգին քամիներ են եղել, տանիքներ են քանդվել․ ՌԴ (լուսանկար, տեսանյութ)

Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում ուժգին քամիներ են եղել։ Որոշ տարածքներ հոսանքազրկվել են, լուսացույցները չեն աշխատում, տանիքներ են քանդվել։
Իրավիճակը բարդանում է անտառային հրդեհների պատճառով, որոնց տարածքն ավելանում է ուժեղ քամու պատճառով։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացրել է, որ պոռթկումները կարող են հասնել 33 մ/վրկ-ի և հորդորել են չայրել չոր խոտ և աղբ։
Փոթորիկ քամու պատճառով էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են տեղի ունեցել Խակասիայում, Կեմերովոյի երկրամասի վեց շրջաններում, Ալթայի երկրամասի հինգ շրջաններում և Նովոսիբիրսկի շրջանի երեք շրջաններում։ Հատուկ ռեժիմ է սահմանվել Կուզբասում, Ալթայում և Խակասիայում:
Կադրերն այստեղ