Միայն մեքենան է վնասվել, դա էլ ոչինչ․ Գևորգ Պապոյանը՝ վթարի մասին

Միայն մեքենան է վնասվել, դա էլ ոչինչ․ Գևորգ Պապոյանը՝ վթարի մասին

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը վթարի է ենթարկվել։ MediaHub.am-ը փորձեց նրանից ճշտել, թե ինչպես է պատգամավորը։ Վերջինս պատասխանեց․

«Փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է, ոչ մի լուրջ բան չի եղել։ Միայն մեքենան է վնասվել, դա էլ ոչինչ»։ 

Հիշեցնենք, որ ըստ մամուլի՝ նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 00։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Ռոբերտ Կ․-ն իր վարած Toyota Camry մակնիշի 016 HH 01 համարանիշի ավտոմեքենայով Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ 34-ամյա Ա․ Թ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։ 

Ըստ տեղեկությունների՝ Գևորգ Պապոյանի հետ եղած  վարորդը վթարի պահին եղել է ավտոմեքենայում,  չի տուժել։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Լիաննա Թորոսյան