Լարվածությունը սրվում է Հարավային Կովկասում․ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

Լարվածությունը սրվում է Հարավային Կովկասում․ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում լարվածության աճն աննախադեպ է, և ՆԱՏՕ-ի զորքերի զգալի ներկայությունը շարունակում է մնալ Բելառուսի և Ռուսաստանի սահմանների մոտ: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։

«Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում լարվածության աճն աննախադեպ է, և ՆԱՏՕ-ի զորքերի զգալի ներկայությունը շարունակում է մնալ Բելառուսի և Ռուսաստանի սահմանների մոտ»,- Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը ուշադրություն է հրավիրել նաև կովկասյան տարածաշրջանում շարունակվող անկայուն իրավիճակի վրա։

«Դրա կարգավորման գործընթացը շարունակվում է, որի կենտրոնական կողմը հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և խաղաղության պայմանագրի կնքման նախապատրաստումն է։ Տարածաշրջանում լարվածությունը սրվում է արևմտյան երկրների՝ Հարավային Կովկասում իրենց ազդեցությունն ամրապնդելու փորձերով»,- ընդգծել է Սերդյուկովը։