Բաքուն այժմ առավել քան երբևէ մոտ է Երևանի հետ խաղաղությանը․ Ալիև

Բաքուն այժմ առավել քան երբևէ մոտ է Երևանի հետ խաղաղությանը։ Հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Այժմ առավել քան երբևէ մոտ ենք Հայաստանի հետ խաղաղությանը»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը՝ ելույթ ունենալով «Մասնատված աշխարհի վերականգնումը» խորագրով Բաքվի XI գլոբալ ֆորումի բացման ժամանակ։