Հարավային Կորեայում գրասենյակային շենքում բռնկված հրդեհը 7 մարդու կյանք է խլել, կա 46 վիրավոր

Հարավային Կորեայում գրասենյակային շենքում բռնկված հրդեհը 7 մարդու կյանք է խլել, կա 46 վիրավոր

Հարավային Կորեայի հարավարևելյան Տեգու քաղաքի գրասենյակային շենքերի մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 7, վիրավորվել՝ 46 մարդ. այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով հրշեջ-փրկարարներին և տեղի իշխանություններին:

Հրդեհը բռնկվել է տեղի ժամանակով 10.55-ին (Երևանի ժամանակով 05.55-ին) 7 հարկանի շենքում, մարվել՝ 20 րոպե անց: Հրդեհաշիջման աշխատանքների համար մոբիլիզացվել էր 50 հրշեջ մեքենա և 160 հրշեջ-փրկարար:

Մի քանի տասնյակ քաղաքացիներ են տարհանվել: Ոստիկանությունը հետաքննում է տեղի ունեցածի պատճառները: Դիտարկվում է նաև հրկիզման վարկածը: