Արսեն Թորոսյանին հարցաքննելու անհրաժեշտություն կա․ Սասուն Խաչատրյան

Ես չգիտեմ քննիչն այս պահին Արսեն Թորոսյանին ծանուցում ուղարկել է, թե ոչ, բայց ես կարծում եմ, որ նրան հարցաքննելու անհրաժեշտություն կա․ MediaHub-ի հաղորդմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ կապված 2020-2021 թվականներին Covid-19 համաճարակի դեմ պայքարի ընթացքում կատարված չարաշահումների հետ։

Գործի շրջանակում կալանավորվել էին Երևանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, ինչպես նաև «Մեդլայն Կլինիկ» ԲԿ–ի տնօրեն Բաբկեն Շահումյանը։

Նշենք, որ կորոնավիրուսի  համավարակի շրջանում չարաշահումներ կատարելու գործով ձերբակալվել էին մեկ տասնյակ բժիշկներ։

Մանրամասները՝ տեսանյութում