Էնդոկրինոլոգը խոսել է կարմիր խավիարի օգտակար հատկությունների մասին

Էնդոկրինոլոգը խոսել է կարմիր խավիարի օգտակար հատկությունների մասին

Կարմիր խավիարի օգտագործումը նպաստում է օրգանիզմի նյարդային, իմունային և վերարտադրողական համակարգերի ճիշտ աշխատանքին։ Այս մասին խոսել է Մոսկվայի մարզի առողջապահության նախարարության Վիդնովսկու կլինիկական հիվանդանոցի էնդոկրինոլոգ Մարիա Կալոշինան։

Նա պարզաբանել է, որ արտադրանքի ճարպերի մեջ գերակշռում է խոլեստերինը, սակայն այն նաև կարևոր է օրգանիզմի համար։ Նրա խոսքով՝ նյութը մասնակցում է լեղաթթուների, ճարպային լուծվող վիտամինների և հորմոնների սինթեզին։ Այս ամենը հանգեցնում է երեք համակարգերի ճիշտ աշխատանքին։

Էնդոկրինոլոգը նշել է, որ խավիարը մեծ քանակությամբ միկրոտարրեր է պարունակում, հատկապես՝ մագնեզիում և ֆոսֆոր։ Առաջինն անհրաժեշտ է ոսկրերի աճի համար, այն նորմալացնում է սրտի աշխատանքը, նվազեցնում է արյան ճնշումը, կարգավորում է արյան շաքարի մակարդակը, վերացնում է մկանային սպազմերը և նվազեցնում հոդացավը։ Երկրորդը կարևոր է ոսկորների և ատամների ձևավորման համար, այն նաև ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի մի մասն է:

Մթերքը պարունակում է ճարպային լուծվող A, D, E վիտամիններ, ինչպես նաև B և PP (նիասին) վիտամիններ: Վիտամին A-ն կարևոր է տեսողության, վերարտադրողական համակարգի և իմունիտետի համար, այն պաշտպանում է օրգանիզմը քաղցկեղի զարգացումից։ Վիտամին D-ն անհրաժեշտ է ոսկրերի աճի և առողջության համար։

Վիտամին E-ն օգնում է կանխել թրոմբների առաջացումը, բարելավում է արյունատար անոթների առաձգականությունը, ինչպես նաև դանդաղեցնում է խոլեստերինի թիթեղների ձևավորումը, փոխանցում է РИА Новости-ն։