Ֆուտբոլի Ազգային լիգան նոր անուն ունի

Ռուսաստանի ֆուտբոլային միությունը նոր որոշում է կայացրել։
Այլևս ֆուտբոլի Ազգային լիգան, որը հզորությամբ երկրորդն է Ռուսաստանում, կոչվելու է Առաջին լիգա։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ որոշումը ուժի մեջ է մտնելու 2022/2023 մրցաշրջանի մեկնարկից։
Հզորությամբ Ռուսաստանի երկրորդ լիգան մինչև 1998 թվականը ևս անվանվել է Առաջին լիգա։ 1998 թվականից մինչև 2010 թվականը այն կոչվել է Առաջին դիվիզիոն։ 2011 թվականից հերթական անգամ վերանվանվել էր և ստացել Ֆուտբոլի Ազգային լիգա։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի արդյունքնեորվ ՖԱԼ-ից Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի ուղեգիր են նվաճել «Տորպեդոն», «Ֆակելը» և «Օրենբուրգը»։