Ո՞ր մթերքներն են կարող թեթևացնել ետհարբածության վիճակը

Բժիշկ ու հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ամենակարևոր բանի մասին» հաղորդման ժամանակ ասել է, որ շոկոլադն ու ընկույզը կարող են թեթևացնել խումհարը (ետհարբածության վիճակ)։
Մյասնիկովը բացատրել է, որ ալկոհոլ օգտագործելիս օրգանիզմում մագնեզիումի կոնցենտրացիան նվազում է։ Կորցրած միկրոտարրը լրացնելու համար նա խորհուրդ է տվել ուտել դրա պարունակությամբ մթերքներ։
«Ընկույզն ու շոկոլադը մագնեզիում են պարունակում: Պարզվում է, որ առավոտյան դեռ պետք է ընկույզով շոկոլադ ու գրիլյաժ ուտել»,- եզրափակեց Մյասնիկովը։