Պատմության այս օրը․ Նոյեմբերի 18-ը ծխախոտից հրաժարվելու միջազգային օրն է

Պատմության այս օրը․  Նոյեմբերի 18-ը ծխախոտից հրաժարվելու միջազգային օրն է

MediaHub.am-ը  շարունակում է իր հետևորդներին ներկայացնել յուրաքանչյուր օրվա խորհուրդն ու նշանակությունն աշխարհում։ 

Նոյեմբերի 18-ը ծխախոտից հրաժարվելու միջազգային օրն է: Այն պաշտոնապես հաստատվել է ՄԱԿ-ի կողմից։

ԱԱՀ-ն հայտնում է ավելի քան 25 հիվանդության մասին, որոնց ընթացքն ավելի է վատանում ծխելիս (սիրտանոթային, թոքային և ուռուցքային հիվանդություններ)։ Բրիտանական գիտնականների կողմից (British Doctors Study) լուրջ գիտական ապացույցներ են ձեռք բերվել, որ ծխելը մեծապես նպաստում է թոքերի ուռուցքին և սրտի կաթվածին։ Վնասակար սովորույթի հետևանքով ամեն տարի աշխարհում մահանում է շուրջ 6 միլիոն մարդ (նրանցից 600 հազարը՝ պասիվ ծխողներ)։ Ամերիկացի մասնագետների վկայությամբ` քաղցկեղի բոլոր դեպքերի 30 տոկոսի, այդ թվում թոքերի քաղցկեղի դեպքերի ավելի քան 90 տոկոսի պատճառը ծխախոտն է։ Այն նաեւ սրտանոթային հիվանդությունների հիմնական պատճառներից է։ Ծխողը միջինը 15-20 տարով կրճատում է իր կյանքի տեւողությունը։

Ըստ վիճակագրության՝ Ռուսաստանում ծխում է շուրջ 44,2 միլիոն մարդ (բնակչության 39,1 %-ը)։ Մոլորակի բնակչության 16 տոկոսն է ծխում ։

Առանց ծխախոտի միջազգային օրը մտնում է ՄԱԿ-ի համաշխարհային և միջազգային օրերի համակարգի մեջ։