Արսեն Վենգերը ցանկանում է, որ IFAB-ը հնարավորինս շուտ ընդունի «խաղից դուրս» վիճակի մասին նոր կանոնը

Անգլիական «Արսենալի» նախկին լեգենդար մարզիչ Արսեն Վենգերը ցանկանում է, որ Ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի խորհուրդը (IFAB) հնարավորինս շուտ ընդունի «խաղից դուրս» վիճակի մասին նոր կանոնը։
Առաջարկվող կանոնի համաձայն՝ հարձակվող խաղացողը պետք է մարմնով ամբողջությամբ շրջանցի պաշտպանվող խաղացողին։
ՖԻՖԱ-ն արդեն հաջողությամբ փորձարկել է այս կանոնը երիտասարդական մակարդակում՝ Իտալիայի, Շվեդիայի և Նիդեռլանդների մրցաշարերում։