Արսեն Խանջյանը Եվրոպայի չեմպիոն է

Արսեն Խանջյանը Եվրոպայի չեմպիոն է

Հայ սամբիստ Արսեն Խանջյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն․ տեղեկանում ենք ՀՀ Սամբոյի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։

Իսրայելի Հայֆա քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկը հաղթել է Ռուսաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչներին, իսկ եզրափակչում՝ Վրաստանի ներկայացուցչին։

Սամբոյի Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 23-ին: