Ինչ են խոսել Լավրովն ու Միրզոյանը․ նոր մանրամասներ Մոսկվայից

Հայաստանը Ռուսաստանի բնական ռազմավարական գործընկերն է, Մոսկվան շահագրգռված է բարիդրացիական հարաբերությունների զարգացմամբ, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։
Միրզոյանն ասել է, որ Երևանը նպատակ ունի շարունակել երկխոսությունը Մոսկվայի հետ և նաև հույս ունի, որ Ռուսաստանը որոշ չափով հաշվի կառնի Հայաստանի շահերը միջազգային հարթակներում.
«Հայաստանը միշտ հավատարիմ է եղել բաց և կառուցողական երկխոսության սկզբունքին»,- նշել է Միրզոյանը, գրել են ԶԼՄ-ները։
«Երևանը փորձում է ըմբռնումով վերաբերվել Ռուսաստանի Դաշնության շահերին, և ցանկություն և ըմբռնում կա, որ ռուսական կողմը հաշվի առնի նաև Հայաստանի շահերը միջազգային հարթակներում»։