Երկրորդ շաբաթն է, ինչ ինքն իրեն Հայաստան հրավիրած թուրք պաշտոնյային սպասեցնում ենք

Երկրորդ շաբաթն է, ինչ ինքն իրեն Հայաստան հրավիրած թուրք պաշտոնյային սպասեցնում ենք

Երկու շաբաթ առաջ Անթալիայի դիվանագիտական ֆորումի ընթացքում թուրք պաշտոնյա Սերդար Քըլըչը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին առաջարկեց հանդիպել Երևանում։ Նրա առաջարկը վերաբերում էր նախորդ շաբաթվան։

Հայ բանագնացն էլ ի պատասխան նշեց, որ այդ հարցը կքննարկվի։ Այդ ամենից անցել է երկու շաբաթ, բայց, ըստ էության, հարցը չի քննարկվել, կամ էլ դեռ քննարկման փուլում է։

Երևանյան հանդիպման հետ կապված որևէ բան դեռ հստակ չէ, Ռուբինյանի օգնականը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ ո'չ այս շաբաթ, ո'չ էլ՝ հաջորդ, հայկական կողմը չի հյուրընկալելու Սերդար Քըլըչին։  

Քննարկվո՞ւմ է արդյոք հարցը, հստակ պատասխան չստացանք։ «Չգիտեմ, չեմ կարող ասել»,- ասաց մեր զրուցակիցը։

Նարե Գնունի