Սրանք գառան մորթի հագած բորենիներ են․ Շարմազանով

Ես դժբախտաբար Աշոտ Նավասարդյանի հետ չեմ շփվել, կուսակցությանն անդամակցել եմ Անդրանիկ Մարգարյանի ղեկավարության օրոք, բայց Աշոտ Նավասարդյանի դերակատարումը, ոգին մեզ համար կարևոր է եղել։ Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

Շարմազանովը նշեց, որ թե՛ նախկինում, թե՛ հիմա պայքար է գնում անկախության համար։ 

«Բայց այսօր կա մեկ տարբերություն, եթե 90-ականներից սպառնալիքը թուրքերն ու ադրբեջանցիներն էին, ապա այսօր երկու սպառնալիք ունենք, առաջինը՝ թուրք-ադրբեջանական սպառնալիքն է, երկրորդը՝ Հայաստանի թրքահպատակ ռեժիմն է, որոնք կեղծ թեզերի տակ Հայաստանը տանում են թուրքական վիլայեթացման։ Նրանք գառան մորթի հագած բորենիներ ու գայլեր են»,- ասաց Շարմազանովը։ 

Վերջինիս խոսքով` ներկայիս իշխանությունները հրաժարվել են Արցախից ու այն ճանաչել Ադրբեջանի մաս։

Մանրամասները՝ տեսանյութում