Մենք պետք է աջակցենք ԼՂ-ի հայ բնակչությանը այնպես, ինչպես Ուկրաինային․ Դեմետրիու

Մենք պետք է աջակցենք ԼՂ-ի հայ բնակչությանը այնպես, ինչպես Ուկրաինային․ Դեմետրիու

Մինչ մենք խոսում ենք, Լեռնային Ղարաբաղում արդեն 10 ամիս անասելի հումանիտար ճգնաժամ է։ Հազարավոր մարդիկ ուժասպառ, թերսնված և վախեցած, հերթ են կանգնում դեպի Հայաստան զանգվածային արտագաղթի համար։ Այս մասին Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Աննիտա Դեմետրիուն հայտարարել է Դուբլինում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի նիստին։

«Ի՞նչ ենք մենք արել, որպեսզի կանգնեցնենք հերթական հումանիտար աղետը, որն արթնացնում է հայ ժողովրդի տրավմատիկ անցյալի հիշողությունները: Ակնհայտ է, որ դա բավարար չէ, առհասարակ կարելի է ասել ոչինչ է: Մենք պետք է աջակցենք Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը այնպես, ինչպես մենք հաստատակամորեն աջակցում ենք Ուկրաինայի ժողովրդին»,- նշել է Դեմետրիուն։

Նրա խոսքով՝ ռազմական ագրեսիան, միջազգային իրավունքի և մարդու իրավունքների աղաղակող խախտումները դաժան հարձակում են կանոնների վրա հիմնված բազմակողմ համակարգի վրա:

MediaHub-ի տեղեկություններով, այս ելույթն ընդունվել է ծափողջյուններով, անգամ Ուկրաինայի կողմից, բացառությամբ  Թուրքիան ու Ադրբեջանը: Զարմանալիորեն, սակայն, նրանք չեն բոյկոտել, չեն լքել համաժողովի աշխատանքները: