ԱՄՆ-ՌԴ «սառը պատերազմի» պայմաններում Մոսկվան չի ներելու Փաշինյանի «շուստրիությունը»

ԱՄՆ-ՌԴ «սառը պատերազմի» պայմաններում Մոսկվան չի ներելու Փաշինյանի «շուստրիությունը»

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարին: Զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր:

ՀՀ է այցելում ԱՄՆ-ի ամենակարևոր ինստիտուտներից մեկի՝ հետախուզության ղեկավարը, ով հանդիպում է նախկին լրագրող, այսօր վարչապետի պաշտոնը վայելող Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպում են աշխարհի գաղտնիքներին տիրապետող անձն ու Փաշինյանը՝ սյուռռեալիստական տեսարան է, սակայն այսօր, ցավոք, ՀՀ-ի քաղաքական ներկան ունի այսպիսի պատկեր:

ԱՄՆ-ՌԴ «սառը պատերազմի» պայմաններում այդ կալիբրի ամերիկյան գործչի այցը Երևան չի կարող կրել պատահական բնույթ, հավանաբար, ՔՊ-ն ու նրա ղեկավարն այժմ էլ որոշել են ամերիկամետ «ձևանալ». իշխանության մնալու համար ձեռքի հետ էլ կարող են «բողոքել ռուսներից»:

ՔՊ-ական իշխանություններն «այո» են ասում ԱՄՆ-ին, ՌԴ-ին, ԵՄ-ին՝ միայն թե մնան իշխանության՝ նրանք չունեն հստակ արտաքին քաղաքական օրակարգ՝ պատահական չէ, որ ՀՀ ԱԳ նախարար է Արարատ Միրզոյանը:

ՌԴ-ն կարող է սուր արձագանքել ՀՀ գործող իշխանությունների հանդիպումներին ԱՄՆ ռազմաքաղաքական ղեկավարության հետ՝ դրանից բխող ՀՀ-ի համար տխուր հետևանքներով: ԱՄՆ-ՌԴ «սառը պատերազմի» պայմաններում ՔՊ-ն փորձում է «շուստրիություն» անել՝ փորձելով միանգամից նստել երկու աթոռի վրա, սակայն Մոսկվան այդպիսի «մանր ֆոկուսներ» չի ներելու:

ՀՀ գործող իշխանությունները հանուն սեփական շահերի՝ իշխանության և դրա տված բարիքների պահպանման, պատրաստ են մտնել վտանգավոր «խաղերի» մեջ՝ փորձելով դիվիդենտներ ստանալ թե ԱՄՆ-ից, թե ՌԴ-ից՝ չգիտակցելով, թե երկու գերտերություններն այսօր ինչ լարված հարաբերություններ ունեն:

ԱՄՆ-ն որդեգրել է հետխորհրդային երկրներից ՌԴ-ին դուրս մղելու, ռուսական ազդեցության զրոյացման ռազմավարությունը: Եթե ՀՀ-ն փորձի որևէ կերպ մտնել այդ գեոպոլիտիկ խաղի մեջ, տուժելու է թե Արցախը, թե ՀՀ-ի ազգային, պետական շահը:

ՀՀ-ն՝ ՌԴ-ի ռազմաքաղաքական դաշնակիցն է, ռազմավարական գործընկերը։

 

Վահրամ Բագրատյան