Ողբերգական դեպք՝ Երևանում. «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 2-ամյա աղջնակ է մահացել

Այսօր՝ հունվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է 2 ամսական երեխա:
Գ. Շամշյանի տեղեկություններվ՝ երեխան, ով Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ Անգելինա Ե.-ն է, մի քանի օր առաջ է տեղափոխվել նշված բժշկական կենտրոն:
Այս պահին հարազատները հավաքվել են հիվանդանոցի բակում և երեխայի մահվան մեջ մեղադրում են բժիշկներին: