Հնդկաստանը հետ է կանչել կենսաչափական նույնականացման քարտի մասին նախազգուշացումը՝ տարածված խուճապից ֆոնին

Հնդկաստանը կիրակի հետ է կանչել ազգային կենսաչափական նույնականացման քարտի պատճենների տարածման անթույլատրելիության մասին նախազգուշացումն այն բանից հետո, երբ այդ հայտարարությունը մեծ խուճապ էր առաջացրել սոցցանցում, հաղորդում է Reuters-ը:
Aadhaar քարտը, որը եզակի համար ունի եւ կցված է մարդու մատնահետքերին, դեմքին եւ աչքերին, կոչված է խափանելու կողոպուտներն ու արտահոսքերը սոցիալական անվտանգության հնդկական ծրագրերում: Սակայն քննադատները մտավախություն ունեն, որ այն կարող է պետությանը դրդել լրտեսման:
Տեղեկատվության բյուրոն հետ է կանչել նախազգուշացումը հրապարակումից երկու ժամ անց՝ հայտարարելով, որ հաղորդագրությունը հրապարակվել է Aadhaar քարտի ոչ իրավական օգտագործման փորձի համատեքստում:
Հայատարարության մեջ խորհուրդ է տրվում իրենց քարտի պատճենները չտրամադրել որեւէ կազմակերպության, քանի որ դրանք կարող են օգտագործվել ոչ ըստ նշանակության: