Կոռնիձորում գուցե ադրբեջանցիների կողմից գերեվարվեի, սահմանները բաց են․ ընդդիմադիր պատգամավոր
Ադրբեջանցիները մոտ 400 հա տարածք են զավթել Տեղ գյուղում, ամեն օր մենք ականատես ենք լինում, թե ինչպես են մտնում մեր ինքնիշխան տարածքներ․ MediaHub-ի հաղորդմամբ, այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններին։
Նրա խոսքով՝ ադրբեջանցիներն անարգել եկել ու դիրքավորվել են Տեղում եւ որեւէ դիմադրության չեն արժանացել։
«Շատ կարեւոր մարտահրավերների առաջ ենք կանգնած։ Իշխանությունները թո՛ղ պատասխանեն, թե որտե՞ղ էին մեր զինվորները, երբ ադրբեջանցիները մտան Սյունիք։ Ամեն օր թշնամին առաջ է շարժվում, դիրքավորվում ու խրամատավորվում։ Իշխանությունների կողմից որեւէ ադեկվատ գործողություններ չենք տեսնում։
Մեղավորները պետք է պատասխան տան։ Մենք անսահմանափակ տարածքներ չունենք։ Իշխանություններն ամեն օր սուտ են խոսում, մարդկանց մանիպուլացնում են։ Առավոտյան մի բան են ասում, կեսօրին մեկ այլ բան»,-ասաց նա։
Դանիելյանը նշեց, որ Ազգային ժողովի ամիբոնից բազմիցս ահազանգել է այն մասին, թե ինչ է տեղի ունենալու Հայաստանի սահմաններին, ըստ նրա՝ իշխանություններն այդ ահազանգերին ոչ ադեկվատ պահվածք են ցույց տվել։
«Փոխարենը ընդդիմադիր պատգամավորների բարձրացրած հարցերին լուծում տան, հակառակն է տեղի ունենում՝ ստանում ենք սադրանքներ, հրահրումներ, ծեծկռտուք։ Կոռնիձորում հնարավոր էր ադրբեջանցիների կողմից գերեվարվեի, որովհետեւ սահմանները բաց են։ Ադրբեջանցիները մի քանի հարյուր մետր հեռավորության վրա էին, գյուղացիներն ասացին՝ մոտ չգնաք, կգերեվարվեք»,-հավելեց նա։
Մանրամասն՝ տեսանությում